Սոմա (կենսաբանություն)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոմա (այլ կիրառումներ)

Սոմա (հունարեն՝ σῶμα - մարմին), կենդանիների և բույսերի բջիջների (բացառությամբ՝ սեռականի) ընդհանուր անվանումը։ Տերմինն առաջարկել է գերմանացի կենդանաբան Վայսմանը, նշելու համար օրգանիզմի մարմինը, ի հակադրություն սեռական բջիջների միջոցով սերնդե-սերունդ հաղորդվող սաղմնային պլազմայի (ժառանգական նյութի)։ Ըստ Վայսմանի՝ Սոման չի կարող ազդել սաղմնային պլազմայի վրա։ Այստեղից հետևում է, որ օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած հատկությունները սկզբունքորեն անհնար է ժառանգել։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 499)։ |