Սյունենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյունենց, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում։ 20-րդ դարի սկզբին ուներ 850 հայ բնակիչ (մոտ 100 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 473