Սմուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարվարդի կամուրջը

Սմուտ (անգլ.՝ Smoot), ոչ ստանդարտ երկարության չափման միավոր։ 1 սմուտը հավասար է 1,7018 մետրի։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմուտը հայտնվել է 1958 թվականի հոկտեմբերին Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում։

Խմած ուսանողները որոշում են չափել Բոստոնը Քեմբրիջին միացնող կամրջի երկարությունը։ Չափման միավոր ընտրում են ուսանողներից Օլիվեր Սմուտին (անգլ.՝ Oliver R. Smoot)։ Նրա հասակը՝ մոտավորապես 1,70 մետր, հետագայում հավասարվեց մեկ սմուտի։

Կամրջի երկարության չափելու եղանակը հետևյալն էր՝ Սմուտը պառկում էր գետնին, իսկ նրա կուրսեցիները գծում էին գետնին։ Սմուտը տեղափոխվում էր և գծում էին հաջորդը։ Երբ նա հոգնեց, նրան պարզապես գրկած տեղափոխում էին։

Ինչու են ընտրել Սմուտին, այդ մասին տեղեկություններ չկան, ոմանք պնդում են, որ ընտրության պատճառը նրա համեմատաբար կարճ հասակն էր։ Ըստ այլ կարծիքի ընտրվել է ազգանվան «վատտ»-ին համահունչ լինելու պատճառով։ 300 սմուտը գծելիս ոստիկանությունը նկատում է երիտասարդներին, բայց չի խանգարում։ Չափման արդյունքում կամրջի երկարությունը կազմեց «364,4 սմուտ և մեկ ականջ» (անգլ.՝ 364.4 smoots plus one ear)[1]։

Չափման արդյունքը հաստատող գրությունը՝ «Մինչև ՄՏՀ 364,4 սմուտ և մեկ ականջ է»

Գծանշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի կամրջի գծանշումները թարմացվում են ինստիտուտի առաջին կուրսեցիների։ Սովորաբար նիշերը 10 սմուտը մեկ են, սակայն կան նաև ոչ կլոր թվերի գծանշումներ։ 182,2 սմուտը՝ կամրջի կեսը նշված է «Դժոխքի ճամփի կեսը» (անգլ.՝ Halfway to Hell), իսկ սլաքը ցույց է տալիս համալսարանի կողմը։

70 սմուտը չի նշված, նրան բաց են թողել հանուն 69 թվի, որի կողքը գրված է «Դրախտ» (անգլ.՝ Heaven)

Սմուտը այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

100 սմուտի գծանիշը

1988 թվականի կամրջի վերանորոգումից հետո Քեմբրիջի ոստիկանության պահանջով գծանշանները վերականգնվեցին։ Պարզվեց, որ ոստիկանությանը հարմար է սմուտների օգնությամբ նշել, թե որևէ դեպք կամրջի որ հատվածում է տեղի ունեցել։

Որպես նորարարություն 10-ականներից բացի նշվեցին բոլոր սմուտները։

Օլիվեր Սմուտը հետո դարձավ Ամերիկյան ստանդարտի ազգային ինստիտուտի նախագահ, իսկ ավելի ուշ գլխավորեց Միջազգային ստանդարտի կազմակերպությունը (ISO)։

Սմուտները կարելի փոխակերպել Գուգլ ընկերության (անգլ.՝ Google) հաշվիչով։ Մուտքագրելով «10 ոտնաչափ սմուտով» (անգլ.՝ 10 feet in smoots) կստանաք, որ այն հավասար է 1,79104478 սմուտի[2]։ Գուգլը սմուտները օգտագործում է նաև Google Earth նախագծում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David A. Fahrenthold (2005-12-08)։ «The Measure of This Man Is in the Smoot» (անգլերեն)։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 15 
  2. 10 feet in smoots