Սղրճի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սղրճի, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բաբերդ (Բայբուրդ) գավառում։ 1909 թվականին ուներ 25 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 451 CC-BY-SA-icon-80x15.png