Սլովակիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սլովակիայի սահմանադրություն (սլովակ.՝ Ústava Slovenskej republiky ), ընդունվել է Սլովական ազգային խորհրդի կողմից՝ 1992 թվականի սեպտեմբերի 1-ին ու ստորագրվել երկու օր անց։ Սկսվել է կիրառվել հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Այսօր սեպտեմբերի մեկը Սլովակիայում նշում են որպես Սահմանադրության օր[1]։ Խմբագրման աղբյուր է հանդիսացել 1920 թվականի Չեխոսլովակիայի սահմանադրությունը։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

156 հոդված ունեցող սահմանադրությունը բաղկացած է 9 մասից, որոնք իրենց հերթին բաժանվում են գլուխների[2].

  • Նախաբան,
  • Առաջին մաս.
    • Ընդհանուր դրույթներ (1-7 հոդվածներ),
    • Պետական խորհրդանիշեր (8-9 հոդվածներ)։
    • Չեխիայի հանրապետության մայրաքաղաք (հոդված 10),
  • Երկրորդ մաս – Հիմնարար իրավունքներ ու ազատություններ.
    • Ընդհանուր դրույթներ (11-13 հոդվածներ),
    • Մարդու հիմնարար իրավունքներ ու ազատություններ (14-25 հոդվածներ),
    • Քաղաքական իրավունքներ (26-32 հոդվածներ),
    • Ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի իրավունքներ (33-34 հոդվածներ),
    • Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներ (35-43 հոդվածներ),
    • Շրջակա միջավայրն ու մշակութային ժառանգությունը պահպանելու իրավունք (44-45 հոդվածներ),
    • Դատական ու այլ իրավական պաշտպանության իրավունք (46-50 հոդվածներ),
    • Ընդհանուր դրույթների մաս առաջին և երկրորդ (51-54 հոդվածներ)։
  • Երրորդ մաս.
    • Տնտեսությունը Սլովակիայի հանրապետությունում (55-59 հոդվածներ),
    • Սլովակիայի հանրապետության Բարձրագույն աուդիտ (60-63 հոդվածներ)։
  • Չորրորդ մաս – Իրավական ինքնակառավարման մարմիններ (առանց գլուխների,64-71 հոդվածներ),
  • Հինգերորդ մաս – Օրենսդիր իշխանություն.
    • Սլովակիայի հանրապետության Ազգային խորհուրդ (72-92 հոդվածներ),
    • Հանրաքվե (93-100 հոդվածներ)։
  • Վեցերորդ մաս – Գործադիր իշխանություն,
    • Սլովակիայի հանրապետության նախագահ (101-107 հոդվածներ),
    • Սլովակիայի հանրապետության կառավարություն (108-123 հոդվածներ)։
  • Յոթերորդ մաս – Դատական իշխանություն (գլուխ 2),
    • Սլովակիայի հանրապետության Սահմանադրական դատարան (124-140 հոդվածներ),
    • Սլովակիայի հանրապետության դատական մարմինը (141-148 հոդվածներ),
  • Ութերորդ գլուխ – Սլովակիայի հանրապետության հանրային դատախազություն (149-151 հոդվածներ),
    • Հանրային իրավունքների պաշտպան (151 հոդված) և
  • Իններորդ մաս – Անցումային ու վերջնական դրույթներ (առանց գլուխների, 152-156 հոդվածներ)։

Սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների 3/5-ը։ Ամենավերջին բարեփոխումը եղավ 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, որը վերաբերում էր խողովակաշարերով ու ջրային բաքերով խմելու ու հանքային ջրերի արտահանման արգելքին՝ բացառությամբ անձնական օգտագործման և շշալցված ջրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.officeholidays.com/countries/slovakia/slovak_constitution_day.php
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.