Սիրտ մատներով
Սիրտ մատներով, ժեստ, որով մարդը ցույց է տալիս սրտի խորհրդանիշը՝ օգտագործելով բութ մատը և ցուցամատը։ Ասիայի որոշ երկրներում օգտագործվում է ինչ-որ մեկին ընկերական բարևելու, սիրո կամ երախտագիտության արտահայտման համար։
Ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ժեստը առավել մեծ ժողովրդականություն է ձեռք բերել 2010 թվականին Հարավային Կորեայում։ Հիմնական պատճառները սոցիալական ցանցերի և տեսահոսթինգների զարգացումն է։ Շատ կորեացիներ կարծում են, որ հիմնադիրը Նամ Ու Հյոնն է, որը 2011 թվականից ի վեր ստեղծել և տարածել է մատներով սրտերի սիմվոլիկ արտադրանք, ինչպես նաև ակտիվորեն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին այդ ժեստով[1]։
Կորեական ալիքի և 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի շնորհիվ ժեստը ժողովրդականություն է ստացել նաև նախ Ասիայի շատ երկրներում, ապա՝ աշխարհի այլ մասերում[2]։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս պահին ճշգրիտ տեղեկություններ չկան այն մասին, թե ով և երբ է հորինել այս ժեստը։ Համացանցում որոշ հանրային անձինք բանավեճներ են տանում և փորձում են պարզել, թե նրանցից ով է առաջինը երևացել նկարում, որը ցույց է տալիս մատների միջոցով սիրտը[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «121214 멜론뮤직어워드 인피니트 남우현 직찍»։ 네이버 블로그 | 0100_공백 (կորեերեն)։ 2012-12-17։ Վերցված է 2020-06-13
- ↑ «US Olympians Try Their Hands at K-Pop’s ‘Finger Heart.’ What’s That?»։ NBC Bay Area (անգլերեն)։ 2018-02-09։ Վերցված է 2020-06-13
- ↑ «양세형VS지드래곤 "손가락 하트 내가 원조" 네티즌 갑론을박 - 매일신문»։ archive.md։ 2016-10-22։ Վերցված է 2020-06-13
- ↑ «‘아는 형님’ 민경훈, 우현 애교에 발끈 “손가락 하트 내가 원조” - 스포츠경향 - 生生 스포츠»։ archive.md։ 2016-10-22։ Վերցված է 2020-06-13