Սիրահարների կամար
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | կամար |
Ստեղծում | 1930 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Կազան |
Շինության ձև | կամար |
Ներկա վիճակ | կանգուն |
Սիրահարների կամար (ռուս.՝ Арка влюблённых), ժամանակակից տեսարժան վայր Կազան քաղաքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1930-ական թվականներին։ Գտնվում է «Սև լիճ» զբոսայգու մուտքի մոտ՝ Լոբաչևսկի փողոցի կողմից։ Սպիտակ ներկված բետոնե կամարն էլիպսաձև է, որի շնորհիվ այն ունի ակուստիկ ազդեցություն. եթե երկու հոգի գտնվում են կամարի տարբեր կողմերում և շշուկով խոսում են, նրանք միմյանց հիանալի լսում են։
Կամարը տեղի բնակիչների սիրված վայրերից է։ Ենթադրվում է, որ կամարը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը և դրա շնորհիվ ստեղծվում են ամուր ընտանիքներ։ Տեղի բանաստեղծները դրա պատվին բանաստեղծություններ են ձոնում։ Կամարն անցնելուց հետո կարելի է շարունակել զբոսանքն այգում, որի վերջում գտնվում է Սև լիճ։ Այգում կան հարմարավետ խանութներ, իսկ կամարի մոտ գործում է սրճարան[1]։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամարի հեղինակների շուրջ լեգենդներ կան։ Նրանցից մեկի համաձայն այս կամարի նախագծերը հայտնաբերվել են ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Իվանովիչ Լոբաչևսկու մոտ։ Երբեմն որպես նախագծի հեղինակ օգտագործվում է Իգոր Նիկոլաևիչ Գերասիմովի անունը։ Տեղացի պատմաբանները հակված են այն փաստին, որ նախագծի հեղինակը շարքային խորհրդային ճարտարապետ է, որը ցանկանում էր մնալ անհայտ[2]։