Սիմհասենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմհասենա
Արևմտյան Քշատրապասի թագավոր
380 - 384 կամ 385
Նախորդող Ռուդրասենա III
Հաջորդող Ռուդրասենա IV
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 384 կամ 385
Քաղաքացիություն Արևմտյան Քշաթրապաս
Զավակներ Ռուդրասենա IV

Սիմհասենա (4-րդ դար - 384 կամ 385), հին հնդկական Արևմտյան Քշատրապաս պետության թագավորը (380-384/385)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմհասենան Ռուդրասենա III-ի քրոջ որդին էր և գահ է բարձրացել նրա մահից հետո։ Չանդ Ջայն Քայլաշը, նշելով այն փաստը, որ Ռուդրասենա III-ին հաջորդել է ոչ թե որդին, այլ նրա զարմիկը, կասկած է հայտնել, որ երկրի տիրակալի փոփոխութունը տեղի է ունեցել բնական և խաղաղ ճանապարհով։ Հետազոտողը նաև առաջարկել է Սիմհասենային նույնականացնել Իսվարամիտրա թագավորի համանուն որդու հետ, որոնց անունները նշված են Սանչիի մոտ հայտնաբերված կավե իրերի վրա։ Միաժամանակ Քայլաշը դժվարանում է բացահայտել այս տիրակալների կապը Սրիդհարավարմանի հետ, որը իշխում էր Արևելյան Մալվայում[1]։ Ըստ Սաթյա Շրավայի՝ Ռուդրասենա III-ը կարող էր մահանալ երիտասարդ հասակում կամ սպանվել գուպտաների հետ բախումների ժամանակ՝ չթողնելով ուղղակի իրավահաջորդներ[2]։ Սիմհասենայի մետաղադրամների հատման տարեթվերը միանշանակ չեն, բայց ամեն դեպքում գիտնականներն այս մահաշատրապի կառավարման շրջանը վերագրում են 380-ական թվականներին[3][4]։ Սիմհասենային հաջորդել է նրա որդին՝ Ռուդրասենա IV[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kailash C. Malwa Through The Ages (From the Earliest Time to 1305 A. D.) — 1972. P. 180
  2. Shrava S. The Sakas In India. — Delhi, 1947. P. 91.
  3. Tandon P. A Simple Two Mint Model for Western Kshatrapa Coinage
  4. Rapson E. Catalogue of the coins of the Andhra dynasty, the Western Ksatrapas, the Traikutaka dynasty, and the «Bodhi» dynasty. — London. Printed by order of the Trustees of British Museum. — 1908.
  5. Mookerji R. The Gupta Empire. — Delhi, 1997. P. 68. ISBN 81-208-0089-3.