Jump to content

Սերգեյ Դոնսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Դոնսկի
Сергей Ефимович Донской
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և բնապահպանության նախարար
Նախորդող Յուրի Տրուտնև
 
Կրթություն՝ Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ռուս
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1968(1968-10-13) (56 տարեկան)
Ծննդավայր Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Սերգեյ Դոնսկոյ (ռուս.՝ Сергей Ефимович Донской, հոկտեմբերի 13, 1968(1968-10-13), Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և բնապահպանության նախարար (2012 թ․ մայիսի 21-ից)։ 2-րդ դասի գործող պետական խորհրդական։

  • 1992՝ Գուբկինի անվան նավթագազային պետական համալսարան, «ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» մասնագիտությամբ։
  • 1992-1993՝ միկրոպրոցեսորային համակարգերի լաբորատորիայի ինժեներ։
  • 1993՝ « Ձեր արժեքավոր թղթերը» և ներդրումային արդյունաբերական «ՍԻՆՏ» ընկերությունների բրոքեր։
  • 1995-1996՝ ՍԻՆՏ ներդրումային ընկերության դրամական շուկայի գործիքների բաժնի պետ։
  • 1996-1998՝ Պրեմա-Ինվեստ ՓԲԸ դեպարտամենտում վերլուծության և մարքեթինգային բաժնի վերլուծաբան։
  • 2000՝ «Լուկոյլ»  ԲԲԸ ֆինանսական դեպարտամենտ։ 
  • 2001-2005՝ բաժնի պետ Զարուբեժնեֆտ ԲԲԸ-ում։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամռանը Transparency International-ը նախարարին մեղադրել է շահերի բախման մեջ։ Սերգեյ Դոնսկոյի կինն ու զոքանչը մտնում են «Քո բնությունը» կենտրոնի հիմնադիրների կազմի մեջ, որը հանդիսանում է նախարարության գործընկերը  և վայելում է պետական մարմինների և Նովատեկ ընկերության աջակցությունը[1]։

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]