Սերգեյ Բախարև
Արտաքին տեսք
(Վերահղված է Սերգեյ Բահարևից)
Սերգեյ Բախարև | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 24, 1961 |
Վախճանի օր | հուլիսի 20, 2019 (58 տարեկան) |
Սերգեյ Բախարև (ռուս.՝ Серге́й Ви́кторович Ба́харев, հունիսի 24, 1961 - հուլիսի 20, 2019), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետել է սոմալիերենին և անգլերենին։
1984 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
Իր ամբողջ դիվանագիտական կարիերան Սերգեյ Բախարևը կապել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության Աֆրիկյան ուղղության հետ, անձնական մեծ ներդրում է ունեցել Աֆրիկայի երկրների հետ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղության ձևավորման և իրականացման գործում։
- 2003 թվականից մինչև 2013 թվականը եղել է ՌԴ ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտի բաժնի պետ, տնօրենի տեղակալ։
- 2013 թվականի մարտի 26-ից մինչև 2019 թվականի հունիսի 26-ը Զիմբաբվեում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
- 2013 թվականի մարտի 26-ից մինչև 2019 թվականի հունիսի 26-ը Մալավիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
2019 թվականի հուլիսի 20-ին հանկարծամահ է եղել[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի հուլիսի 16)[6]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի մայիսի 29)[7]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 11.06.2019 № 257 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.03.2013 № 291 «О назначении Бахарева С. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Зимбабве» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 Указ Президента Российской Федерации от 26.06.2019 № 296 «О Бахареве С. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.03.2013 № 292 «О назначении Бахарева С. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Малави по совместительству» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
- ↑ О кончине С.В.Бахарева
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.07.2012 № 1014 «О присвоении дипломатического ранга» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.05.2015 № 275 «О присвоении дипломатического ранга»