Սերգեյ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Առստամյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Ալեքսանդրի Առստամյան
6 դեկտեմբերի, 1965 - 5 հունվարի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հաթերք, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ղուբաթլու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սերգեյ Առստամյան (6 դեկտեմբերի, 1965, Հաթերք, Մարտակերտի շրջան - 5 հունվարի, 1993, Ղուբաթլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Առստամյանը ծնվել է 1965 թ. դեկտեմբերի 6-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Սարսանգի հիդրոհանգույցում։ Մասնակցել է ԼՂՀ տարածքային ամբողջականության պաշտպանության համար մղված մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. հունվարի 5-ին Ղուբաթլվում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Հաթերքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]