Սենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենտոյի մուտքը

Սենտո (ճապ.՝ 銭湯), հանրային բաղնիքներ Ճապոնիայում։ Սովորաբար այդ բաղնիքները բարձրաբերձ խողովակներով մեկ, երկու հարկանի հսկայական շենքեր են։ Այդպիսի մի բաղնիք օրական հաճախում են հազարավոր քաղաքացիներ։ Այցելուների թիվը հատկապես նկատելի է իրիկնային ժամերին։ Կանայք, երեխաներն ու ծերունիները հասցնում են լողանալ մինչև այցելուների երեկոյան հոսքը։ Որպես կանոն, սենտոները բաց են ժամը 15։00-ից մինչև կեսգիշեր։

Ծիսակատարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում բաղնիքն ավելին է, քան հիգենիկ արարողությունը։ Դա մարմնական և հոգևոր մաքրման պահ է՝ միսոգի (ջրով մաքրվելու ծես)։ Այստեղ զրուցում են, վիճում, կարևոր խնդիրներ լուծում։ Համարվում է, որ բարդ հարցերի լուծման, փիլիսոփայական վեճերի և քաղաքական բանավեճերի լավագույն վայրը բաղնիքն է, ավելի ստույգ՝ խաշող ջրով ավազանը։ Լոգանքի բաժանմունքի առջև հաճախորդը հանում է կոշիկները, վճարում մուտքի համար և մտնում հանդերձարան։ Այստեղ նա հագուստը դարսում է հատուկ զամբյուղում, որը դնում է դարակին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ.Ա.Պրոննիկով, Ի.Դ.Լադանով (1989). Ճապոնացիները. «Հայաստան»: Երևան. էջ 60-61.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենտո» հոդվածին։