Սեյսմիկ կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Seismic Research Station.jpg

Սեյսմիկ կայան, սեյսմիկ հատուկ սարքերի և օժանդակ սարքավորումների ամբողջություն, որն ապահովում է երկրաշարժերի գրանցումն ու հետագա վերլուծությունը։

Սեյսմիկ կայանների խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյսմիկ կայանները բաժանվում են երեք խմբի՝ ա․ հեռու ու մոտավոր, ուժեղ և թույլ երկրաշարժերը գրանցող առաջին կարգի հենակետային կայաններ, բ․ հեռավոր, ուժեղ և տեղական բոլոր տեսակի երկրաշարժերը գրանցող երկրորդ կարգի հենակետային կայաններ, գ․ տեղական երկրաշարժերը գրանցող ռեգիոնալ կայաններ։ Առաջին և երկրորդ կարգի սեյսմիկ կայանները հանդերձված են բարձր զգայնություն և կարճ պարբերություն ունեցող սեյսմոգրաֆներով։

Համաշխարհային սեյսմիկ ցանցը ընդգրկում է մոտ 2000 սեյսմիկ կայաններ, որոնցից 200-ը տեղադրված են Խորհրդային Միության տարածքում։ Հայկական ՍՍՏ տարածվում տեղաբաշխված են 11 սեյսմիկ կայաններ, որոնցից 2-ը՝ առաջին, 3-ը՝ 2-րդ կարգի հենակետային, իսկ 6-ը՝ ռեգիոնալ։ Բոլոր սեյսմիկ կայանները երկրաշարժերը գրանցում են ըստ միևնույն ժամանակի և աշխատում են ինչպես ազգային սեյսմիկ ծառայության, այնպես էլ միջազգային սեյսմոլոգիական կազմակերպության հաստատած հրահանգներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 285 CC-BY-SA-icon-80x15.png