Սելաֆիել հրեշտակապետ
Սելաֆիել հրեշտակապետ | |
---|---|
![]() |
Սելաֆիել հրեշտակապետ, (եբրայերեն՝ שאלתיאל), հրեշտակապետերից մեկն էր, ով անընդհատ աղոթում էր Աստծուն մարդկանց փրկության և առողջության համար, ինչպես նաև դրդում էր մարդկանց աղոթելու։ Սելաֆիել անունը եբրայերեն թարգմանած նշանակում է «Աղոթք Աստծուն», «Աղոթագիրք Աստծո», «Աղոթքի դրդող»։ Աստվածաշնչում (այդ թվում` Ավետարանում) այս հրեշտակապետը չի հանդիպում։ Սելաֆիել հրեշտակապետի մասին տեղեկացվում է Եզդրի (Եզրասի) ոչ կանոնական երրորդ գրքում։
![]() |
Եվ եղավ, երկրորդ գիշերը ինձ մոտ եկավ Սելաֆիել ժողովրդի առաջնորդը, (3 Եզդ 15:16) | ![]() |
Կաթոլիկ վանական Ամադեուս Պորտուգալացու «Հայտնությունից» տեղեկանում ենք, որ XV դարում Սելաֆիելի պաշտամունքը լայն տարածում է ստացել, իսկ 745 թվականին Հռոմի մայր տաճարի որոշման հիման վրա ընդհանրապես դադարեցվել է։ Ենթադրվում է, որ Սելաֆիել հրեշտակապետը հայտնվել է Հագարին անապատում, երբ նա խոր վշտի մեջ աղոթելիս է եղել։ Հրեշտակապետը ասել է նրան.
![]() |
...որ Տերը լսեց նրա տառապանքը... (Ծննդ.16:11) | ![]() |
Պատկերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբապատկերներում Սուրբ Սելաֆիել հրեշտակապետը պատկերվում է հասարակ աղոթողի կերպարով` աչքերը խոնարհած և ձեռքերը կրծքին խաչած, ինչպես լինում է այն մարդկանց մոտ, ովքեր հավատով աղոթում են[1]։ Երբեմն նրան պատկերում են ծնրադրած աղոթելիս։ Աղոթքը համարվում է նրա հիմնական հատկանիշը.[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The heavenly host and our modern life»։ Holy-transfiguration.org։ Վերցված է 2011-12-05
- ↑ «The rational heavenly powers»։ Holy-transfiguration.org։ Վերցված է 2011-12-05