Սարհասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարհասան, Սարահասան, Սարը Հասան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եըլտըգ-էլի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 400 հայ բնակիչ (50 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներուվ։ Գյուղում կար եկեղեցի (Սուրբ Գևորգ)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 236