Սարգիս Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Պետրոսյան
Ծնվել է1942
Մասնագիտությունպատմաբան

Սարգիս Գարեգինի Պետրոսյան, հայ պատմաբան, պատմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Պետրոսյանը ծնվել է 1942 թ. Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում, արհեստավորի ընտանիքում։

1959 թ. ավարտել է Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1967-ին գերազանցության դիպլոմով՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը։ 1968-71 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1971-73 թթ. դպրոցում դասավանդել է պատմություն։ 1973-ից առ այսօր աշխատում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում. սկզբում՝ լաբորանտ, 1980-ից՝ դասախոս, իսկ 2001-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1996-2006 թթ. պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանն էր։ 1980 թ. ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում պաշտպանելով «Արշակունիների ու հռոմեացիների փոխհարաբերությունները հյուսիսկովկասյան ցեղերի հետ և Հայաստանը (մ.թ.

1-ին դար)» ատենախոսությունը՝ ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2001 թ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում պաշտպանել է «Դասերը և եռադասության դրսևորումները հին ու վաղմիջնադարյան Հայաստանում» ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ է։ Ս. Պետրոսյանը զբաղվում է Հայաստանի և Արևելքի երկրների հնագույն ու հին պատմության, ինչպես նաև հոգևոր մշակույթի հարցերով։ Հեղինակ է 85 հոդվածների և «Դասերը և եռադասության դրսևորումները հին Հայաստանում» մենագրության[1]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Պետրոսյանը ՎԱՐԴԱՆԱՆՔ հեռուստատեսային զրուցահանդէսում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Պետրոսյան, Հայոց մեհենագրության ակունքներում, Դպիր, Եր., 2008: