Սասումատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուկուբո, սոդեգարամի, սասումատա
Սասումատա, սոդեգարամի, երկու նագինատի, նագամակի

Սասումատա (ճապ.՝ 刺股), ճապոնական մարտական եղանաձև բռնակ, ինչպես նաև հրդեհաշիջման գործիք։

Բաղկացած է եղանաձև, տափակացված ծայրից և բռնակից, որոնք ամրացված են փայտե բազկին։ Հաճախ մետաղով պատված բազկի երկարությունը հասնում է մինչև 2 մետրի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որոշ աղբյուրներ սասումատայի հայտնվելը վերագրում են Մուրոմատիի ժամանակաշրջանին, շատ աղբյուրներ նշում են, որ դրանք կիրառվել են էդոյի ժամանակաշրջանում, երբ սամուրայները սկսեցին պատասխանատվություն կրել իրավապահ գործողությունների համար։ Այդ ընթացքում ոչ մահացու զենքի բազմաթիվ տեսակներ սկսեցին կիրառվել հանցագործներին ձերբակալելու համար ինչպես ոստիկանների ՝ սամուրայների, այնպես էլ հասարակ մարդկանց կողմից։

Սոդեգարները և ցուկուբո սասումատաները ոստիկանությունը կիրառել է հանցագործներին ձերբակալելու համար։ Այս զենքով փորձում էին բռնել հանցագործի զենքը, խոցել նրա ոտքը, վիզը, հոդերը, կամ բռնել հագուստի մի մասը և պահել նրան՝ մինչև մնացած ոստիկաները կբռնեին և կկապեին հանցագործին։ Փայտե բազկի վրա հաճախ ամրացնում էին սեպեր, որպեսզի հակառակորդը չկարողանար բռնել այն։

Հրդեհաշիջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ուներ մի տարբերակ, որի համաձայն գործիքը նախատեսված է հրդեհաշիջման համար, դրանք հայտնի են որպես չոկոյակուսան, րինկակու, տեցուբաշիրա, կամ տոկիգամա։ Նմանատիպ սասումատաները Չինաստանում հայտնի են «չանք ջիաո քիան», և երբեմն «չա գան» կամ «հուո չա» անվամբ։ Սասումատայի նման գործիքներն օգտագործվում էին հրշեջների կողմից՝ այրվող շենքերի ապամոնտաժման և աստիճանների բարձրացման համար։

Մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասումատաները մինչ օրս ժամանակ առ ժամանակ Ճապոնիայում կիրառվում են ինչպես ոստիկանության, այնպես էլ անհատների կողմից, որպես ինքնապաշտպանության անհատական գործիք։ Ժամանակակից սասումատայի նմուշները չունեն շեղբեր կամ սեպեր և սովորաբար պատրաստվում են ալյումինից։ Մարքեթինգը սասումատաները ներկայացնում է որպես պատասխան դպրոցի վրա հարձակումների հետ կապված վախերին։ Բռնի ներխուժումների մասին հաղորդագրությունների աճը ստիպեց ճապոնական շատ դպրոցների պահել սասումատաներ, որպեսզի ուսուցիչները հարձակման դեպքում կարողանան պաշտպանել իրենց և աշակերտներին, և մինչև իշխանությունների ժամանումը ձերբակալեն պոտենցիալ սպառնալիք հանդիսացողին[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cunningham, Don. Taiho-jutsu:Law and Order in the Age of the Samurai. Boston; Rutland, Vermont; Tokyo: Tuttle Publishing, 2004.
  • 神之田常盛. 剣術神道霞流. 萩原印刷株式会社, 2003.
  • Mol, Serge. Classic Weaponry of Japan: Special Weapons and Tactics of the Martial Arts. Tokyo; New York; London: Kodansha International, 2003.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]