Սասակի Կոջիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասակի Կոջիրո
ճապ.՝ 佐々木小次郎
Դիմանկար
Ծնվել է1584
ԾննդավայրBizen Province, San'yōdō, Ճապոնիա
Մահացել էապրիլի 14, 1612(1612-04-14)
Մահվան վայրGanryū-jima, Սիմոնոսեկի, Յամագուտի, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
ՄասնագիտությունՍամուրայ և kiếm khách
 Sasaki Kojiro Վիքիպահեստում

Սասակի Կոջիրո (ճապ.՝ 佐々木 小次郎, 1584, Բիջեն, Սանյեդո, Ճապոնիա - ապրիլի 14, 1612, Սիմոնոսեկի, Յամագուտի, Ճապոնիա), սամուրայ, որը ապրել է Ճապոնիայում Էդոյի ժամանակաշրջանում։ Գանրյու սուսերամարտի ոճի հիմնադիրն է և այդ անվան շնորհիվ էլ ստացել է իր մականունը։ Ըստ լեգենդի՝ մենամարտում պարտվել է հայտնի սամուրայ Միյամոտո Մուսաշիին։ Հայտնի է նաև որպես Գանրյու Կոջիրո[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասակի Կոջիրոն ծնվել է Բիջեն նահանգի Տագավա շրջանի Ֆուկուդա կալվածքում (ներկայիս Սոեդա թաղամաս, Տագավա շրջան, Ֆուկուոկա պրեֆեկտուրա)։ Նա սովորել է կատանայով և կարճ թրերով (վակիձասի) մենամարտելու արվեստը Տոդա Սեյգենի մոտ կամ Կանեմակի Ջիզայից մոտ, ստույգ հայտնի չէ, թե ով էր նրա ուսուցիչը։ Նրա սիրելի զենքը եղել է նոդատին, որի անվանումն էր «Չորացման Ձող»՝ 90 սմ երկարությամբ, որը ստեղծել էր Բիջեն քաղաքի վարպետը՝ Նագամիցուն։

Մենամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1612 թվականին կղզում տեղի ունեցավ հանրահայտ մենամարտը Սասակի Կոջիրոյի և Միյամոտո Մուսաշիի միջև։ Կղզին այս մենամարտից հետո ստացավ Գանրյուջիմա անվանումը։ Կռվի ընթացքին վերաբերող վարկածները շատ են. հայտնի է, որ երկուսն էլ մակույկներով են մեկնել ամայի կղզի, ուստի Մուսաշին մի քանի ժամ ուշացել էր պայմանավորված ժամանակից։ Վարկածները տարբերվում են իրենց մանրամասներով։ Սակայն ճապոնական ավանդույթին համաձայն կղզին անվանակոչվել է ոչ թե պարտվողի, այլև հաղթողի անունով, ինչը չի համապատասխանում կղզու այժմյան անվանմանը։ Ամեն դեպքում, գրեթե բոլոր հեղինակները գրում են, որ Մուսաշին հաղթել է այդ մենամարտում։ Բայց ինքը՝ Մուսաշին, Կոջիրոյին ճանաչեց որպես մեծագույն սուսերամարտիկ՝ նրան անվանելով «Առաջինը արևի տակ» (ճապ.՝ 最初に太陽の下で)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 日本人名大辞典+Plus,デジタル大辞泉プラス, 精選版 日本国語大辞典,デジタル大辞泉,改訂新版 世界大百科事典,日本大百科全書(ニッポニカ),ブリタニカ国際大百科事典 小項目事典,デジタル版. «佐々木小次郎(ささきこじろう)とは? 意味や使い方». コトバンク (ճապոներեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)