Սառնակունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սառնակունք (այլ կիրառումներ)
Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՇրջանՍիսիան
ԳյուղապետՄանուչար Մկրտչյան
Այլ անվանումներԱզատաշեն, Աթխունի
Մակերես41,72 կմ²
ԲԾՄ2170 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն474[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսառնակունքցի
Ժամային գոտիUTC+4
##Սառնակունք (Հայաստան)
Red pog.png

Սառնակունք (նախկին անվանումը` Սայբալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 18 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախ կողմում` սարահարթին, Երևան-Գորիս ավտոմայրուղու վրա, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ։

Գյուղը հիմնադրվել է 1920-ական թվականներին և մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ Վերանվանվել է Սառնակունք 1946 թվականին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից Գորայք, Սպանդարյան և Ծղուկ գյուղերի հետ կազմում է Գորայք համայնքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հիմնադրվել է 1920-ականներին։ Հիմնական բնակիչները եղել են ղալաջուղցիները, ովքեր թողնելով ձորում գտնվող իրենց հին բնակավայրը բարձրացել և նոր գյուղ են հիմնել բարձր լեռնային գոտում։ Սառնակունքից 10 կմ հս-արևելք առկա են մ.թ.ա. VIII-VII հազ. ժայռապատկերներ, որոնք ապացուցում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Գյուղի հյուսիսարևելյան մասում տեղակայված են եղել Ձկնարած, Բերդ, Բերդաշեն և Մուխրաբակ ավերակ գյուղերը։

1945 թվականին Սառնակունքում հայտնաբերվել են հնագույն հայկական դրամներ, որոնց մեջ կային նույնիսկ Տիգրան Մեծի և Արտավազդ II-ի ժամանակներում հատված դրամներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Սառնակունք գետի ափին, մարզկենտրոնից 119 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սառնակունքի մշտական բնակչությունը կազմել է 474, առկա բնակչությունը` 444 մարդ[1]։Բնակիչները հայեր են[2][3], որոնց նախնիները եկել են Նախիջևանից, Ջուղայից, նախկին Ղալաջուղ գյուղից և Սիսիանից[3]։ Սառնակունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 363 744 703 658 539 434 514[4] 474[1]

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառնակունքի անասնաբուժական կենտրոնի բացումը (2011 թվական)

Սառնակունքի գյուղատնտեսության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Գյուղացիները զբաղվում են հացահատիկի մշակմամբ, մանր ու խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ[5]։

Սառնակունքում 2011 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ՔԱՐԴ) հիմնադրամը՝ «Կենդանիների առողջություն» ծրագրի շրջանակներում հիմնել է անասնաբուժական կենտրոն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 502
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  5. «Մութ ժամերին Սառնակունք գյուղում տեղաշարժվելը վտանգավոր է ու դժվար»։ «Առավոտ»։ Հոկտեմբերի 19, 2012 թ. (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 189 CC BY-SA icon 80x15.png