Սամվել Սերգեյի Ապրեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սամվել Ապրեսյան (այլ կիրառումներ)
Սամվել Սերգեյի Ապրեսյան
6 փետրվարի, 1963 - 6 դեկտեմբերի, 1990
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թալիշ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Թալիշ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սամվել Ապրեսյան (6 փետրվարի, 1963, Թալիշ, Մարտակերտի շրջան - 6 դեկտեմբերի, 1990, Թալիշ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Ապրեսյանը ծնվել է 1963 թ. փետրվարի 6-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում, այնուհետև՝ գյուղին հարակից բարձունքում տեղակայված հակակարկտային մարտկոցների վրա, որպես նշանառու։ 1990 թ. միացել է հայրենիքի պաշտպաններին, հերթապահել գյուղի սահմաններում։ Զոհվել է 1990 թ. դեկտեմբերի 6-ին հայրենի գյուղում, թշնամու գնդակից։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Թալիշի գերեզմանատանը[1]։

2010 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]