Սահմանափակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սահմանափակիչ էլեկտրոնային տեխնիկայում, սարք, որն ապահովում է ելքի լարման հաստատուն մակարդակը, երբ մուտքի լարման արժեքը գերազանցում է այսպես կոչված սահմանափակման շեմքի սահմանը։ Սահմանափակիչը լայնորեն կիրառում են իմպուլսային տեխնիկայում՝ իմպուլսների ձևավորման և փոխակերպման համար, ռադիոհաղորդման և բազմականալային կապի հարմարանքներում՝ ազդանշանների մակարդակի սահմանափակման համար և այլն։

Ամպլիտուդային սահմանափակիչներն ապահովում են հիմնական տատանման ամպլիտուդի տրված սահմանային մակարդակը։ Սահմանափակիչի գործողությունը հիմնված է ոչ գծային տարրի (տրանզիստոր, կիսահաղորդչային դիող, Էլեկտրոնային լամպ են) հաղորդականության կտրուկ փոփոխության վրա այն բանից հետո, երբ մուտքի լարման ամպլիտուդը (կամ ակնթարթային արժեքը) հասնում է սահմանափակման շեմքին։ Դրա շնորհիվ ելքի լարման ամպլիտուդի (կամ ակնթարթային արժեքի) հետագա աճը դադարում Է։ Տարբերում են միակողմանի (միայն վերին կամ միայն ստորին սահմանափակման շեմքով) և երկկողմանի գործողության սահմանափակիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 146 CC-BY-SA-icon-80x15.png