Սահմանային վիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սահմանային վիճակ շինարարական տեխնիկայում, շինարարական կոնստրուկցիայի կամ շենքի (կառույցի) հիմնատակի վիճակ, երբ դրանք այլևս չեն բավարարում շահագործման պահանջները։ «Սահմանային վիճակ» հասկացությունից օգտվում են ՍՍՀՄ-ում մշակված և շինարարական նորմաներով և կանոններով հաստատված նույն անվանման մեթոդով կոնստրուկցիաների հաշվարկ կատարելիս։ Ըստ սահմանային վիճակի հաշվարկի, մեթոդն ունի մի շարք առավելություններ նախկինում կիրառվող մեթոդների նկատմամբ։ Այն աչքի է ընկնում կոնստրուկցիաների կրող հատկության և հուսալիության գնահատման լիարժեքությամբ։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ հաշվի են առնվում կոնստրուկցիաների վրա ազդող բեռնվածքների և այդ բեռնվածքներին դիմադրող ուժի հավանականային հատկությունները, կոնստրուկցիաների առանձին տեսակների աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև նյութի պլաստիկ հատկությունները։ ՍՍՀՄ-ում ըստ սահմանային վիճակի հաշվարկի մեթոդը կիրառվում է նաև որոշ, մեքենայական-շինարարական կոնստրուկցիաների (օրինակ, կամրջային, կախովի և աշտարակային ամբարձիչների) հաշվարկի դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 146 CC-BY-SA-icon-80x15.png