Սահմանադրականության կանխավարկած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սահմանադրականության կանխավարկած (անգլ.՝ Presumption of constitutionality), սկզբունք, համաձայն որի օրենքի հակասահմանադրականության ապացուցման պար­տականությունը կրում է քաղաքացին, այլ ոչ թե պետությունը:

Ալեքսանդր Համիլթոնը իր Ֆեդերալիստ 78 էսսեյում գրել է, դատարանները պետք է հնարավորություն ունենան չեղարկել օրենքը որպես հակասահմանադրական միայն այն դեպքում, եթե վիճարկվող օրենքի և սահմանադրության միջև կա «անհաշտելի տարբերություն»[1]: Հակառակ դեպքում օրենքը պետք է մնա ուժի մեջ:

Նմանապես, 1787 թվականին Ֆիլադելֆիայի համագումարի ժամանակ Վիրջինիայի պատվիրակ Ջորջ Մենսոնը ասել է, որ դատավորները «կարող են հակասահմանադրական օրենքը անվավեր ճանաչել: Սակայն այդ նկարագրությանը չհամապատասխանող ցանկացած օրենք, որքան էլ այն անարդար, ծանր և կործանարար լինի, նրանք որպես դատավորներ պարտավոր են ազատ թողնել»[2]:

Ամերիկացի իրավաբան, պրոֆեսոր Ռենդի Բարնեթը կարծում է, որ նման կանխավարկածը ինքն իրենով հակասահմանադրական է և ենթադրում է, որ պետությունը պարտավոր է ապացուցել, որ ազատությունը սահմանափակող օրենքները անհրաժեշտ են, ինչ Բարնեթը անվանում է «ազատության կանխավարկած»[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hamilton, Alexander. Federalist #78 (1788-06-14).
  2. "Founders’ Constitution, Article 1, Section 7, Clauses 2 and 3", Records of the Federal Convention (1787-06-04).
  3. Barnett, Randy. Restoring the Lost Constitution: The Presumption of Liberty (Princeton University Press 2004).