Սալվարդի լճակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալվարդ (այլ կիրառումներ)
Սալվարդի լճակ, լճակ է Շահապոնք գավառում՝ համանուն լեռան լանջի մի հարմարավետ վայրում, Գոմեր գյուղից 6-7 կմ արևելք։ Իր գրաված տարածքով փոքրածավալ (200 x 250 մ) ծովի մակարդակից 2849 մ բարձրությամբ լճակ է, որ սնվում է մթնոլորտային տեղումներից ու բարձրլեռնային աղբյուրներիի ջրերով։ Այս լճակից քիչ հարավ կա ևս մեկ այլ փոքրիկ լճակ։ Այստեղից սկիզբ է առնում Եզատունք գետակը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։