Սագարմավենիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սագարմավենիներ, արմավենիների ընտանիքի՝ մետրոքսիլոն (Metroxylon) ցեղի տեսակներ։ Սագարմավիներին հաճախ ոչ ճիշտ անվանում են սագոենիներ։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորգետնյա ճյուղավորված կոճղարմատներով և բազմաթիվ ցողուններով (8—12 մ բարձրությամբ) բույսեր են։ Տերևները փետրաձև են՝ 4—6 մ երկարությամբ, ծաղկաբույլերը՝ խոշոր, գագաթնային, միասեռ կամ երկսեռ ծաղիկներով։ Պտուղը կլոր է, բագմաթեփուկավոր կեղևով։ Ծաղկում են 15—20 տարեկանում և պտղաբերելուց հետո մահանում՝ բնի հիմքում առաջացնելով բազմաթիվ շիվեր։ Հայտնի է սագարմավիների մոտ 15 տեսակ՝ տարածված Թաիլանդից մինչև Նոր Գվինեա։ Առավել մեծ տնտեսական նշանակություն ունեն իսկական սագարմավիները (M․ laeve կամ M․ sagu) և Ռումֆի սագարմավիները (M․ rumphii)։ Սագարմավիների բնի միջուկից ստանում են հատուկ ձավար՝ սագո (այստեղից՝ անվանումը)։ Վայրի սագարմավիների միջուկից ստանում են նաև օսլա (1 ծառից՝ 110— 160 կգ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 108