Jump to content

Ռոբերտ Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ղևոնդյանը ծնվել է 1981թ. փետրվարի 8-ին, Երևան քաղաքում:

Դպրոցական կրթությունից հետո 2001 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ կենսատեխնոլոգիաների ճարտարագետ մասնագիտությամբ: 2001-2002 և 2004-2005 թվականներին սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում և ստացել է քիմիկոս-ճարտարագետի մագիստրոսի որակավորում: 2002-2004 թվականներին ժամկետային զինվորական ծառայությունն անցել է ՀՀ Ազգային բանակում՝ որպես դասակի հրամանատար, ստացել է ավագի զինվորական կոչում: 2008 թվականին ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի Հայոց լեզու և գրականություն բաժինը՝ ստանալով բանասեր-լրագրողի բակալավրի որակավորում: 2010 թվականի ավարտել է ՀՀ ԿԱ Պետական կառավարման ակադեմիան և ստացել է քաղաքագիտության մագիստրոսի որակավորում: 2018 թվականին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան: 2016-2018 թվականներին հանդիսացել է «Հայկական շահ գիտավերլուծական կենտրոն» ՀԿ նախ աշխատակից, այնուհետև՝ փոխնախագահ և նախագահ: 2018-2019 թվականներին դասավանդել է քաղաքագիտություն և սոցիոլոգիա՝ Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում: 2021 թվականից Երևանի Գլաձոր համալսարանի http://www.gladzor.am/ Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս է: 2020 թվականից մինչև 2021, որպես համահիմնադիր անդամակցել է Հանուն Հանրապետության կուսակցությանը: 2022 թվականից անդամակցում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» https://rcsp.am/ ՀԿ-ին՝ որպես փորձագետ: 2020 թվականին մասնակցել է 44-օրյա պատերազմին:


Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ղևոնդյանը հեղինակ է ավելի քան 30 գիտական և մի քանի տասնյակ հանրային-քաղաքական հոդվածների: Մեկնաբանություններով ու վերլուծություններով է հանդես եկել ինչպես հայկական, այնպես էլ այլ պետությունների տպագիր, էլեկտրոնային և հեռուստատեսային լրատվամիջոցների համար:

Ռոբերտ Ղևոնդյանի գիտական հետազոտությունները վերաբերվում են քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերություններին, քաղաքական և էթնոքաղաքական կոնֆլիկտներին, շահային ու ճնշման խմբերին, աշխարհաքաղաքական փոխհարաբերություններին և այլն:


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1. https://degrees.hesc.am/user/45972

2. https://www.facebook.com/Robert.Ghevondjan/?locale=hy_AM

3. https://www.1in.am/2864818.html

4. https://arar.sci.am/dlibra/publication/406064

5. https://arar.sci.am/dlibra/publication/183927/edition/167151

6. https://arar.sci.am/dlibra/publication/291548/edition/267677

7. https://arar.sci.am/dlibra/publication/397415/edition/367676

8. https://arar.sci.am/dlibra/publication/183744/edition/166969

9. https://arar.sci.am/dlibra/publication/291598/edition/267727

10. https://dialogorg.ru/news/11.04.2022%20-ncbcywhdujnhn/

11. https://theanalyticon.com/ru/sentyabr-2023/падение-арцаха-вызовы-государственн/

12. https://eurasia.expert/ssha-reshili-nadavit-na-turtsiyu-s-pomoshchyu-armenii/?sphrase_id=89913