Ռոբերտ Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Թովմասյան
Ծնվել էհունվարի 3, 1964(1964-01-03) (60 տարեկան)
ԾննդավայրԿոտայքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Ռոբերտ Թովմասի Թովմասյան (հունվարի 3, 1964(1964-01-03), Կոտայքի մարզ, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Թովմասյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 3-ին Հրազդանի շրջանի (Կոտայքի մարզ) Ալափարս գյուղում[1]։ 1985 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ստացել է ինժեներ-էլեկտրամեխանիկի որակավորումը։ 1985-1987 թվականներին աշխատել է «Չարենցավանշին» տրեստում` որպես գլխավոր էներգետիկ, համատեղության կարգով դասավանդել է Չարենցավանի տեխնիկումում[2]։ 1987-1993 թվականներին եղել է «Էլեկտրոն» կոոպերատիվի հիմնադիրը և նախագահը[3]։ 1987-2004 թվականներին աշխատել է Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում` որպես էներգետիկ, եղել է էլեկտրոնային տեխնիկայի բաժնի պետ, արդյունաբերական էլեկտրոնիկայի և ավտոմատացման բաժնի պետ, գլխավոր էներգետիկ, գլխավոր ինժեների տեղակալ, փոխտնօրեն, 2001-2007 թվականներին «Եղիցի լույս-ԲՀ» ՍՊԸ-ում եղել է գլխավոր տնօրեն։ 2002 և 2005 թվականներին ընտրվել է Չարենցավան համայնքի ավագանու անդամ։ Գյուտերի և օգտակար մոդելների հեղինակ է[4]։ 2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 26 ընտրատարածքից[5]։

Անձնական Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Котайк, Роберт Товмасович Товмасян арм Ռոբերտ Թովմասյան Армянский политик Дата рождения: 3 января 1964Место рождения:; ССР, Армянская. «Товмасян, Роберт Товмасович - это... Что такое Товмасян, Роберт Товмасович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Товмасян, Роберт Товмасович — Википедия. Что такое Товмасян, Роберт Товмасович». wiki.moda. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.