Ռոբերտ Ավոյան
Ռոբերտ Ավոյան | |
Կրթություն՝ | Օդեսայի հեռահաղորդակցության ազգային ակադեմիա (1965) |
---|---|
Մասնագիտություն՝ | ճարտարագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1939 |
Ծննդավայր | Գորելովկա (Վրաստան) |
Վախճանի օր | հուլիսի 17, 2019 (79 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ռոբերտ Սմբատի Ավոյան (հոկտեմբերի 30, 1939, Գորելովկա (Վրաստան) - հուլիսի 17, 2019), հայ ճարտարագետ, պետական գործիչ։ ՀԽՍՀ կապի նախարար (1988-1991)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Ավոյանը ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 30-ին, Գորելովկայում։ 1954 թվականին ավարտել է Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցը, 1965 թվականին՝ Օդեսայի կապի ինստիտուտը։ Նախ աշխատել է որպես ինժեներ, ապա եղել է Կամո քաղաքի ռադիոկայանի պետը։ 1974-1979 թվականներին եղել է Հայաստանի ռադիոկապի և հեռուստատեսության պետի տեղակալ, այնուհետև նշանակվել է Հայաստանի կապի նախարարի տեղակալ և պաշտոնավարել մինչև 1988 թվականը։ Նույն թվականի նոյեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբեր եղել է Հայաստանի կապի նախարար (21.11.1988 - 05.12.1991): Որպես խորհրդատու աշխատել է Անկախ պետությունների համագործակցության ասոցիացիայում։
Մեծ է Ավոյանի ավանդը Հայաստանում կապի ոլորտի զարգացման գործում։ Հայաստանը ԽՍՀՄ տարածքում առաջին պետությունն է, որ Ավոյանի շնորհիվ ու ջանքերով ստացավ ԱՏ և Տ (AT & T) միջազգային կապի մուտքի հնարավորություն[2]։