Ռեոստատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեոստատ (հունարեն՝ ρέος-հոսք, հոսանք և οτατός-կանգուն, անշարժ), փոփոխական ռեզիստոր, էլեկտրական շղթայում հոսանքի ուժը կամ լարումը կարգավորելու և սահմանափակելու էլեկտրական սարք։ Ռեոստատների գործողությունը հիմնված է հաղորդիչի դիմադրության՝ հաղորդիչի երկարությունից ունեցած կախվածության վրա։ Ռեոստատի դիմադրության սահուն փոփոխումով դիմադրության արժեքը կարող է փոփոխվել սահուն կամ աստիճանաբար։ Հոսանքի ուժը կամ լարումը ոչ մեծ տիրույթում փոփոխելու համար (օրինակ, էլեկտրական մեքենաներում գործարկման հոսանքի ուժը սահմանափակելու համար) Ռեոստատը էլեկտրական շղթային միացվում է հաջորդաբար, իսկ երբ անհրաժեշտ է լինում հոսանքի ուժը կամ լարումը կարգավորել լայն տիրույթում (զրոյից մինչև առավելագույն արժեքը), կիրառվում է Ռեոստատի պոտենցիոմետրական միացում։ Երկրորդ դեպքում Ռեոստատ կատարում է լարման կարգավորվող բաժանարարի դեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։