Ռեոխորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեոխորդ, սարք, որը բաղկացած է ամբողջ երկարությամբ միատեսակ կտրվածք ունեցող (տրամաչափված) մետաղալարից (հիմնականում՝ մանգանինե), սանդղակից և մետաղալարով սահող շարժական կոնտակտից (շարժակից)։ Կիրառվում է տարբեր (հատկապես ավտոմատ) էլեկտրաչափիչ սարքերում՝ էլեկտրական դիմադրության կամ դիմադրությունների հարաբերության սահուն Փոփոխության համար։ Պոտենցիոմետրի հիմնական մասն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png