Ռենտգենագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռենտգենագիր, նյութի հետ ռենտգենյան ճառագայթների փոխազդեցության (կլանում, անդրադարձում, դիֆրակցիա) հետևանքով ստացվող օբյեկտի պատկեր, որը գրանցվում է լուսաժապավենի կամ լուսաթիթեղի վրա։ Արատանշման ու բժշկագիտության մեջ ռենտգենագիր օբյեկտի՝ ռենտգենյան ճառագայթների միջոցով ստացվող ստվերանկարն Է։ Այն բացահայտում է այդ օբյեկտի մակրոսկոպիկ կառուցվածքը (օրինակ, օտար մարմինների, ճաքերի, կոտրվածքների, ուռուցքների առկայությունը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png