Երկարամյա խաղային կարիերայի ընթացքում հանդես է եկել իտալական երկու ակումբներում՝ «Պրո Պատրիա» և «Բոլոնիա»։ Ընդհանուր առմամբ լիգայում անկացրել է 517 խաղ և խփել 212 գոլ։ Սերիա Ա-ում անցկացրել է 401 խաղ և խփել 155 գոլ։ Դարձել է Բոլոնիայի լավագույն ռմբարկու Սերիա Ա-ում՝ խփելով 141 գոլ։ Եղել է Միտրոլայի Գավաթի ամենաարդյունավետ խաղացողը 1934 թվականին (10 գոլ)։
Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է մեկ պաշտոնական խաղ, ընդդեմ Ռումինիայի հավաքականի 1940 թվականի ապրիլի 14-ին, որտեղ իր թիմը հաղթել է 2։1 հաշվով[1]։
Մահացել է 1996 թվականի դեկտեմբերի 16-ին Բուստո Արսիցիո քաղաքում 89 տարեկանում։