Ռանդիչ հաստոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռանդիչ հաստոց, ռանդիչ կտրիչներով հորիզոնական, ուղղաձիգ ու թեք հարթությունների և ուղղագիծ ծնիչներով ձևավոր մակերևույթների մշակման մետաղահատ հաստոց։ Ռանդիչ հաստոցներն ունեն աշխատանքային (ուղիղ) և պարապ (ետադարձ) ընթացք։ Աշխատանքային ընթացքի ժամանակ տեղի է ունենում կտրումը, իսկ պարապ ընթացքի ժամանակ կտրիչն ու նախապատրաստուկը վերադառնում են նախնական դիրքին։ Արտադրողականության բարձրացման համար պարապ ընթացքը կատարվում է ավելի մեծ արագությամբ։ Ռանդիչ հաստոցի գլխավոր շարժումը ուղղագիծ համընթաց-ետադարձ է, իսկ մատուցման շարժումը (կատարվում է յուրաքանչյուր պարապ ընթացքի վերջում)՝ համընթաց-պարբերական։ Ռանդիչ հաստոցները լինում են լայնական և երկայնական-ռանդիչ։ Լայնական Ռանդիչ հաստոցները կիրառվում են մանր ու միջին չափի դետալների մշակման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։