Ռազմադաշտային թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմադաշտային թերապիա, բժշկական դիսցիպլին, ուսումնասիրում է զենքի ազդեցությունից և զինծառայողների աշխատանքի ու կենցաղի պայմանների առանձնահատկություններից առաջացող հիվանդագին պրոցեսների (ներքին օրգանների) առաջացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, բուժումը և կանխարգելումը, մշակում և պրակտիկայում ներդնում է բժշկական էվակուացիայի փուլերում հիվանդներին և վիրավորներին ցույց տրվող բժշկական օգնության կատարելագործված մեթոդները։ Տերմինն առաջարկել է Ե․ Սմիռնովը, 1940 թվականին։ Ռազմադաշտային թերապիաի հիմնական խնդիրներն են՝ զինվորական անձնակազմի հիվանդացության ուսումնասիրությունները ռազմական, գործողությունների և թիկունքի ծառայության պայմաններում, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննության հարցերի մշակումը՝ բժշկական մյուս գիտությունների և ռազմական բժշկական կագիաության նվաճումների հիման վրա։ Սովետական առողջապահության և կարմիր բանակի բժշկական ծառայության կազմակերպման շնորհիվ ստեղծվեց զինծառայողներին բժշկական օգնություն ցույց տալու կուռ համակարգ։ Քաղաքացիական պատերազմի ծայրահեղ դժվարին պայմաններում վիրավորներին և հիվանդներին ցույց է տրվել որակյալ թերապևտիկական օգնություն։

Ռազմադաշտային թերապիաի գիտականորեն ձևավորվել է Հայրենական պատերազմի (1941 —1945 թթ.) տարիներին։ Սկզբում ստեղծվեց հիվանդների իուլային բուժման համակարգ, հայտնի դարձան ախտաբանական պրոցեսների առանձնահատկությունները ռազմական պայմաններում։ Պարզվեց, որ պատերազմի ժամանակ անհետանում կամ հազվադեպ են հանդիպում ռեմատիզմի հոդային ձևը, բրոնխային հեղձուկը, թոքերի կրուպոզ բորբոքումը և ալն, առավել հաճախ են հանդիպում մարսողության օրգանների հիվանդությունները, համաճարակային լյարդաբորբը, հիպերտոնիկ հիվանդությունը, ինչպես նաև ռազմական վնասվածքների հետ կապված ներքին օրգանների հիվանդությունները։ Գիտնականորեն հիմնավորված և ժամանակին կիրառած բուժկանխարգելիչ միջոցառումները և բժշկական էվակուացիայի համակարգը հնարավորություն տվեցին վիրավոր և հիվանդ զինծառայողներին բուժվելուց հետո վերադառնալ մարտական շարքերը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բոլոր ռազմաճակատների բժիշկների կոլեկտիվը՝ անվանի թերապևտներ Մ․ Վովսիի, Վ․ Վասիլենկոյի, է․ Գելշտայնի, Պ․ Եգորովի, Ա․ Ղուկասյանի, Ն․ Կուրշակովի, Ն․ Մոլչանովի, Ա․ Մյասնիկովի, Ս․ Պոսպելովի և այլոց ղեկավարությամբ ուսումնասիրել են ռազմադաշտային թերապիաի առավել կարևոր հարցերը, ընդհանրացրել բժշկական էվակուացիայի փուլերում իրենց աշխատանքի հարուստ փորձը և պատերազմից հետո հրատարակել «Սովետական բժշկագիտության փորձը 19411945 թվականներին հայրենական մեծ պատերազմում» ( 1—35, 1951—55) աշխատությունը։ Ետպատերազմյան շրջանը բնորոշվում է ռազմադաշտային թերապիաի հետագա զարգացմամբ․ սովետական և արտասահմանյան թերապևտները մեծ ուշադրություն են դարձնում համակցված մարտական ախտահարումների դեպքում (մարտական վնասվածքների զուգակցումը ճառագայթային հիվանդության հետ, մարտական թունավոր նյութերից առաջացած ախտահարումները) թերապևտիկ օգնության և բուժման նոր մեթոդների ու ձևերի մշակմանը։ ՀՍՍՀ-ում ռազմադաշտայի թերապիաի դասավանդվում է Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։