Ռադիոմիմետիկ նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռադիոսիմետիկ նյութեր, քիմիական միացություններ, որոնց ազդեցությունը մարդու և կենդանիների օրգանիզմի, նրա առանձին բջիջների, օրգանների և հյուսվածքների վրա նման է իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցությանը։ Հաճախ ռադիոսիմետիկ նյութերի շարքին են դասվում ալկիլացնող միացությունները, որոնք սպանիչ ազդեցություն ունեն բջջի վրա, նրա կենսական ցիկլի բոլոր փուլերում։ Ռադիոսիմետիկ նյութերը իոնացնող ճառագայթների նման ունեն մուտագեն քաղցկեղածին ազդեցություն։

Կաթնասունների մոտ առաջացնում են սուր և քրոնիկական կազմափոփոխություններ ոսկրածուծում, աղիքների լորձաթաղանթում, սեռական օրգաններում, ճնշում են հակամարմինների առաջացումը, խանգարում սպիտակուցի սինթեզին։ Նման ազդեցությամբ են օժտված լինում ճառագայթահարված օրգանիզմից անջատված նյութերը, որոնց անվանում են ռադիո թույներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png