Ռադիոհեռուստամեխանիկա
Ռադիոհեռուստամեխանիկա, հեռուստամեխանիկայի բաժին, որտեղ կառավարման հրամանների և վերահսկիչ ինֆորմացիայի հաղորդման համար օգտագործում են ռադիոկապի կանալները։ Ռադիոհեռուստամեխանիկական (ՌՀՄ) համակարգերը ստորաբաժանվում են ռադիոկառավարման, ռադիոհեռուստաչափման և կոմպլեքսային համակարգերի։
Ռադիոկառավարման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոկառավարման համակարգերում հրամանը օպերատորից օբյեկտին հաղորդելիս կառավարման վահանի վրա օպերատորի հավաքած հրամանի կոդը փոխակերպվում է Էլեկտրական իմպուլսների, այնուհետև ֆազային, ամպլիտուդային կամ հաճախային մո դուլման մեթոդով՝ ռադիոազդանշանի։
Ռադի ոհեռուստաչափման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադի ոհեռուստաչափման համակարգերում որպես ընկալող օրգան է ծառայում չափիչ փոխակերպիչը (տվիչը), որի ելքում ստեղծվում է չափվող մեծությանը համեմատական Էլեկտրական լարում։ Հաճախային, ամպլիտուդային, ֆազային կամ իմպուլսային մոդուլման միջոցով այդ լարումը փոխակերպվում է օժանդակ ազդանշանի, այնուհետև երկրորդ մոդուլյատորում՝ բարձրհաճախային ռադիոազդանշանի։ Բազմաթիվ տվիչներից ստացվող ազդանշանները տարբերելու համար կիրառում են կանալների հաճախային բաժանում՝ ըստ օժանդակ ազդանշանների հաճախականությունների, ժամանակային բաժանում, որի դեպքում տվիչները հերթով հարցման են ենթարկվում, ինչպես նաև խառը՝ հաճախաժամանակային բաժանում։
Կոմպլեքսային ռադիոհեռուստամեխանիկական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպլեքսային ռադիոհեռուստամեխանիկական համակարգերում, որոնք ընդգրկում են մեծ թվով ապակենտրոնացված օբյեկտներ, հաճախ օգտագործում են կանալների հասցեային (կոդային) բաժանում, երբ օբյեկտին (մի խումբ օբյեկտներին) տրվում է հասցե (կոդ), և ինֆորմացիայի ընդունումը (հաղորդումը) կատարվում է այն օբյեկտներով, որոնց հասցեն նշվում է հաղորդման սկզբում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |