Ջրհեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագահոս ջրհեռ

Ջրհեռ կամ ջրնետ, հիդրոտեխնիկական կառույց, որը ծառայում է ջրամբարից ջրի ավելցուկի (հեղեղաջրերի) դուրսնետման, ինչպես նաև դեպի ներքին բիեֆ ջրի օգտակար թողքի համար։ Ջրնետը կարող է ունենալ անցքեր, մակերեսային՝ պատվարի կատարի վրա, վերին բիեֆի մակարդակի տակ ընկղմված, այլ կերպ ասած՝ խորքային, կամ երկուսն էլ միաժամանակ՝ երկհարկանի ջրնետ։

Հեղեղային հոսքերը ջրհեռների միջոցով հեռացնելու շնորհիվ ավելցուկային ջուրը չի վնասում ջրամբարի պատվարը։ Ջրնետով ջրի թողքը կարգավորում են հիդրոտեխնիկական փականներով։ Ավտոմատ գործողության որոշ Ջրնետներ (օրինակ, հորանային, սիֆոնային) փականներ չունեն։ Ջրհեռների ֆունկցիոնալությունն առավել արտահայտիչ է վարարային սեզոններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png