Ջրաբանական շրջանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջրաբանական շրջանցում, ջրային ռեսուրսների, նրանց ռեժիմի տարածական փոփոխության հիման վրա երկրի մակերևույթի կամ նրա առանձին տեղամասերի բաժանումն այնպիսի բաղադրամասերի, որոնց սահմաններում նկատվում է ջրային օբյեկտների բնույթի որոշակի ընդհանրություն։ Ջրաբանական շրջանցումը անհրաժեշտ է ջրային ռեսուրսների ավելի ռացիոնալ օգտագործման համար։ Այն կատարվում է որոշակի կարգաբանական համակարգով։ Ամենախոշոր միավորը ջրաբանական երկիրն է, ապա՝ պրովինցիան, օկրուգը, շրջանը, ենթաշրջանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 524 CC-BY-SA-icon-80x15.png