Ջուղայի խաչքար (Էջմիածին, ճեմարանի մոտ, 1602 թվական)
1602 թվականի Ջուղայի խաչքարը Էջմիածնում | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզ |
Սկզբնական տեղադրություն | Ջուղայի գերեզմանատուն |
Ներկա տեղադրություն | Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։ |
Ներկա վիճակ | Ստորին հատվածը քայքայված |
Ժառանգության կարգավիճակ | այո |
Նվիրված | Մանուկ Խէրխար |
Խաչագործ | Գրիգոր վարպետ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1602 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | հեծյալ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | առկա է |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
Ջուղայի պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.30)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարը քանդակվել է Գրիգոր խաչագործի կողմից 1602 թվականին։ Գտնվել է Ջուղայի գերեզմանատանը։
Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի ջանքերով 20-րդ դարի վերջերին խաչքարը տեղափովում է Մայր Աթոռ՝ փրկվելով Ջուղայի խաչքարերի ոչնչացումից։ Տեղադրված է Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զգալիորեն վնասված է աջ եզրագոտու մեծ մասը։ Պահպանված է խաչքարի հիմքը։ Տեղադրված է նոր կառուցված խորանարդաձև պատվանդանի վրա[2]։
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորին հատվածում քանդակված է հեծյալ՝ դեմքով դեպի ձախ։
Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիվի վրայի արձանագրությունը ընթեռնելի է[3].
«Ո՜վ ս(ուր)բ նշան դու Ա(ստուծո)յ , ԶԽերխ(ա)րն լուսովդ պայծառեցոյ» |
Քիվից ներքևի արձանագրություն[4]։
«Ս(ուր)բ խաչս յիշատակ է Մանուկ Խէրխ(ա)րն» |
Վարդյակի շուրջ.
«Թվ[ին] ՌԾԱ [1602 թ.]» |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հարությունյան, Մարիաննա (2014) Ջուղայի պահպանված խաչքարերը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԱ (Է). pp. 21-44. ISSN 1829-4243
- ↑ С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937, с. 164.
- ↑ Ա. Այվազյան, Ջուղա, Երևան, 1984, էջ 169