Ջոշ Վինդաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշ Վինդաս
անգլ.՝ Joshua Dean Windass
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոշուա Դին Վինդաս
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1994(1994-01-09)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Հալ, Humberside, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Ռեյնջերս
Համար 11
Պատանեկան կարիերա
2002-2012 Անգլիա Հադերսֆիլդ Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Անգլիա Հարոգեյթ Աթլետիկ
2013-2016 Անգլիա Ակրինգտոն Սթենլի 75 (21)
2016-ներկա Շոտլանդիա Ռեյնջերս 46 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 18, 2018:

Ջոշուա Դին Վինդաս (անգլ.՝ Joshua Dean Windass, հունվարի 9, 1994(1994-01-09)[1], Հալ, Humberside, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս շոտլանդական «Ռեյնջերս»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոշ Վինդասը իր կարիերան սկսել է անգլիական «Հադերսֆիլդ Թաուն»-ի կազմում, որտեղ հանդես է եկել 10 տարի[2]։ Թիմի երիտասարդական կազմում հանդես է եկել մինչև 2012 թվականը, որից հետո տեղափոխվել է «Հարոգեյթ Աթտլետիկ», որի կազմում էլ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

«Ակրինգտոն Սթենլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Ջոշ Վինդասը միացել է անգլիական «Ակրինգտոն Սթենլի»-ին[3][4]։ Թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2013 թվականի նոյեմբերի 9-ին` Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած խաղում[5]։

«Ռեյնջերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 1-ին Ջոշ Վինդասը տեղափոխվել է Շոտլանդիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ռեյնջերս»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

«Ռեյնջերս»-ի կազմում Ջոշը իր դեբյուտը նշել է 2016 թվականի հուլիսի 7-ին` «Չարլեսթոն»-ի դեմ ընկերական խաղում[6]։ Իր պաշտոնական դեբյուտը ֆուտբոլիստը նշել է հուլիսի 16-ին` «Մոտերվել»-ի դեմ խաղում[7]։ Իսկ իր առաջին գոլը նա խփել է հուլիսի 22-ին[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոշ Վինդասը ծնվել է Հալ քաղաքում։ Ջոշը նախկին անգլիացի ֆուտբոլիստ Դին Վինդասի տղան է։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ակրինգտոն Սթենլի 2013-14 Երկրորդ լիգա 10 0 1 0 0 0 0 0 11 0
2014-15 35 6 3 0 1 0 1 0 40 6
2015-16 30 15 2 1 1 0 2 1 35 17
Արդյունք 75 21 6 1 2 0 3 1 86 23
Ռեյնջերս 2016-17 Պրեմիերշիփ 21 0 2 0 4 1 0 0 27 1
2017-18 25 10 2 5 3 0 1 0 31 15
Արդյունք 46 10 4 5 7 1 1 0 58 16
Կարիերայի արդյունք 121 31 10 6 9 1 4 1 144 39

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Hart Simon (հոկտեմբերի 30, 2015)։ «Josh Windass is helping Accrington Stanley's promotion push»։ The Independent։ London: Independent News & Media։ Վերցված է հունիսի 30, 2016 
  3. «Accrington Stanley sign Josh Windass on one-year contract»։ BBC Sport։ BBC։ հուլիսի 24, 2013։ Վերցված է հուլիսի 25, 2013 
  4. «Harrogate Railway winger Josh Windass joins Accrington Stanley»։ Ripon Gazette։ հուլիսի 27, 2013։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 9, 2013-ին։ Վերցված է հուլիսի 27, 2013 
  5. «Accrington 0–1 Tranmere»։ BBC Sport։ BBC։ նոյեմբերի 9, 2013։ Վերցված է նոյեմբերի 9, 2013 
  6. Ralston Gary (հուլիսի 7, 2016)։ «Charleston Battery 1 Rangers 2: Josh Windass hits debut goal to help Gers win»։ Daily Record։ Glasgow: Trinity Mirror։ Վերցված է հուլիսի 7, 2016 
  7. McLaughlin Chris (հուլիսի 16, 2016)։ «Motherwell 0–2 Rangers»։ BBC Sport (BBC) 
  8. Young Chick (հուլիսի 22, 2016)։ «East Stirlingshire 0–3 Rangers»։ BBC Sport (BBC) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]