Ջոն Հատչինսոն
|
| ||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 29, 1979[1] (46 տարեկան) | |||||||||||||||||
| Ծննդավայր | Morwell | |||||||||||||||||
| Հասակ | 182 սանտիմետր | |||||||||||||||||
| Քաշ | 79 կգ | |||||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||
Ջոն Հատչինսոն (դեկտեմբերի 29, 1979[1], Morwell), ավստրիական և մալթական ֆուտբոլիստ, Մալթայի հավաքականի խաղացող։ Հիմա մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 29-ին ավստրալիական Մորուել քաղաքում և հանդիսանում է «Մորվել Պեգասուս» տեղական ակումբի սան[2]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է «Ջիպպսլենդ Ֆելկոնս» հավաքականի կազմում, որտեղ խաղացել է 1996 թվականից մինչև 2001 թվականը Ավստրիայի բարձրագույն լիգայում։ 2001-ին ակումբը լուծարվելուց հետո նա պայմանագիր կնքեց «Նոզերն Սպիրիտ»-ի հետ, որտեղ անցկացրեց ևս երեք մրցաշրջան:2004-ին նա տեղափոխվեց ավստրալիական ցածր մակարդակի լիգաներից մեկի ակումբ, որտեղ անցկացրեց մեկ մրցաշրջան, որից հետո պայմանագիր կնքեց «Սենտրալ Կոստ Մարիներս» ֆուտբոլային ակումբի հետ։ «Մարիներս» ֆուտբոլային ակումբի կազմում միասին Հատչինսոնը անց է կացրել 10 տարի և ավարտել է կարիերան 2015 թվականին։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաչինսոնը ունի մալթական արմատներ տատիկներից մեկի կողմից։ 2009-ին նրան առաջին անգամ կանչեցին Մալթայի ազգային հավաքական ՝ Չեխիայի և Շվեդիայի ազգային հավաքականների հետ խաղերի համար։ Իր նորամուտը կատարել է հունիսի 5-ին հավաքականի կազմում, խաղալով մեկ ամբողջ խաղ ընդդեմ Չեխիայի հավաքականի։
Մարզչային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզչային կարիերան սկսել է 2015 թվականին, մտնելով «Սենտրալ Կոստ Մարիներս» մարզչական շտաբ։ 2017 թվականին դարձել է «Սիետլ Սաունդերս 2» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ Էզրի Հենդրիկսոնի օգնականը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սենտրալ Կոստ Մարիներս»
- Ավստրալիայի չեմպիոն (1) - 2012/13
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սենտրալ Կոստ Մարիներս» ֆուտբոլային ակումբի առաջնորդ իր անցկացրած խաղերի քանակով (271)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «From Morwell to Mariners | Latrobe Valley Express». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.