Պրոյեկցիոն սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոյեկցիոն սարք, օպտիկական հարմարանք, որը վերարտադրում է առարկաների օպտիկական պատկերները որպես էկրան ծառայող ցրող մակերևույթի վրա։ Բազմապիսի պրոյեկցիոն սարքեր կան: Դիապրոյեկտորի ոգնությամբ ըսպիտակ էկրանի վրա կարելի է դիապոզիտիվներ կամ դիաֆիլմեր ցուցադրել: Սակայն այդպիսի պրոյեկցիոն սարքը վերարտադրում է միայն անշարժ պատկերներ, դրանով կինոնկար չես ցուցադրի: Էկրանի պատկերները կենդանացնելու, դրանք շարժուն դարձնելու համար հարկավոր է մեկ այլ պրոյեկցիոն սարք` կինոպրոյեկտոր: Այդ սարքի մեջ կա մի մեխանիզմ, որը շարունակ շարժման մեջ է դնում ժապավենը` փաթաթելով այն մի գլանափաթեթից մյուսին: Էկրանի պատկերները փոխվում են շատ արագ` վայրկյանում 24 անգամ, վորի շնորհիվ էլ նրանք միաձուլվում են ու դառնում անընդհատ շարժվող մի պատկեր:

Կինոթատրոնում տեղադրված կինոպրոյեկտորը չափազանց բարդ սարք է. նրա մեջ 200 անգամ ավելի հզոր լամպ է վառվում, քան սենյակում:Այդ ապարատը մարդու հասակից էլ բարձր է: Կան նաև փոքրիկ, սեղանի կինոպրոյեկտորներ, որոնցով կարելի է ֆիլմեր ցուցադրել դպրոցում և տանը:           Ըստ առարկայի լուսավորման եղանակի՝ տարբերում են
  • դիասկոպային,
  • էպիսկոպային
  • էպիդիասկոպային Պրոյեկցիոն սարքեր։
  • Էկրան ի վրա ստեղծվում է թափանցիկց (դիապոզիտիվ, կինոժապավեն) միջով անցնող լուսային ճագայթներով։ Դիասկոպային Պրոյեկցիոն սարքի տարատեսակը կինոպրոյեկցիոն ապարատն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 443 CC-BY-SA-icon-80x15.png