Պրոմոկոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոմոկոդ (անգլ.՝ promo code), տառերից և/կամ թվերից բաղկացած շարք, որն իրավունք է տալիս գնել ապրանքներ կամ ծառայություններ հատուկ պայմաններով։ Պրոմոկոդերը վաճառքը խթանող գործիքներից են։ Դրանք օգտագործվում են մանրածախ առևտրականների կողմից՝ նոր հաճախորդներ ներգրավելու, գոյություն ունեցող հաճախորդների ակտիվացնելու, ինչպես նաև գովազդային ընկերությունների արդյունավետությանը հետևելու համար[1]։

Կիրառման շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմոկոդերը կիրառվում են ինտերնետ խանութներում, բջջային հավելվածներում[2], ինչպես նաև ավանդական առևտրում։

Հատուկ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմոկոդով հաճախորդին տրամադրվում են մի շարք բոնուսներ, այդ թվում՝

  • տոկոսային զեղչ գնման համար,
  • զեղչ կանխիկ գնման դեպքում,
  • անվճար լրացուցիչ ապրանքներ կամ ծառայություններ,
  • անվճար առաքում (օնլայն գնումների համար),
  • ծառայության անվճար բաժանորդագրության ժամկետ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միանգամյա օգտագործման պրոմոկոդ՝ անհատական սիմվոլների հավաքածու, որը կարող է օգտագործել միայն մեկ հաճախորդ։
  • Բազմակի օգտագործման պրոմոկոդ՝ կոդ, որը կարող է օգտագործվել սահմանափակ կամ անսահմանափակ քանակությամբ։

Պրոմոկոդերի ագրեգատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմոկոդերի ագրեգատորը կայք է, որը հավաքում է զեղչերի տվյալներ տասնյակ առցանց խանութների համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Выпуск №213. Промокоды как способ увеличить продажи и прибыль» (ռուսերեն). www.setup.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Alisa Mashkova (2015 թ․ ապրիլի 25). «Промокоды App Store как недооценённый маркетинговый инструмент — Офтоп на vc.ru». vc.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «35 сайтов с промокодами для экономного интернет-шопинга» (ռուսերեն). Лайфхакер. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.