Պրոբիոտիկները նորածինների սննդի բանաձևում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոյություն ունեն չորս գլխավոր հարցեր, որոնք կապված են պրոբիոտիկ բակտերիաների ավելացման հետ նորածինների սննդի մեջ։ Առաջինը այն է, որ աղեստամոքսային ուղու մանրէների կազմի վերահսկումը հաճախ սկսվում է վաղ հասակում, իսկ երբեմն էլ ծնվելու պահից սկսած, երբ նորածինների սննդի կազմի բանաձևը կարող է հանդիսանալ սննդի միակ աղբյուրը մայրական կաթով չսնվող երեխաների համար։ Երկրորդը այն է, որ այդպիսի սննդի ամենօրյա օգտագործումը, որպես սննդի միակ աղբյուր, հաճախ երկարացվում է (մինչև մի քանի շաբաթ կամ ամիս)։ Երրորդը այն է, որ վերահսկման սկիզբը այն ժամանակահատվածն է, երբ նորածնի աղիքային միկրոֆլորան դեռ ամբողջությամբ հաստատված չէ։ Վերջապես չորրորդ հարցը այն է, որ պրոբիոտիկներով հարուստ սննդի մատակարարումը նորածիններին իրականանում է հատուկ կաղապարների վրա սննդի տեղադրման միջոցով, որը կարող է մանկան սննդի միակ աղբյուրը լինել։

2010 թ.-ին Եվրոպայի Մանկաբուժական Գաստրոէնտերիտի, Հեպատոլոգիայի և Սննդի Հասարակական Խորհուրդը (ԵՄԳՀՍԽ) համախմբված քննարկեց հրապարակված այն տեղեկությունը, որը կապված էր պրոբիոտիկներով համալրված բանաձևի անվտանգության և առողջության ազդեցությունների վերահսկման հետ։ Խորհուրդը եզրակացրեց, որ առողջ նորածինների դեպքում այդ պրոբիոտիկ-համալրված բանաձևի վերահսկումը իրենից վտանգ չի ներկայացնում աճի համար և վնասակար ազդեցություններ չի թողնում երեխայի վրա։ Կյանքի ամենավաղ փուլերում (4 ամսական կամ ավելի փոքր) պրոբիոտիկ-համալրված նորածինների սննդի բանաձևի վերահսկումը չի բերում որևէ կայուն կլինիկական ազդեցության։ Նորածինների կամ մանկահասակների սննդի բանաձևին ավելացված մի քանի պրոբիոտիկների վերահսկումը (միայնակ կամ համակեցությամբ) մանկահասակների մոտ կարող է բերել որոշակի կլինիկական օգուտներ՝ աղեստամոքսային վարակների վտանգի կրճատում, հակաբիոտիկների օգտագործման վտանգի նվազեցում, սուր ցավերի և/կամ դյուրագրգռության ավելի ցածր հաճախականություն։ Սակայն, այս ուսումնասիրություններից որոշները տարբերվում են իրենց մեթոդների ձևերով, ուսումնասիրությունների տևողությամբ և օգտագործվող հակաբիոտիկների չափաբաժնով։ Խորհուրդը համարում է, որ առկա մատչելի տվյալներից հուսալի եզրակացություններ կատարելու համար կան դեռ շատ անորոշություններ։ Մեկ պրոբիոտիկ միկրոօրգանիզմի անվտանգ և կլինիկական ազդեցությունները չպետք է վերագրվեն այլ միկրոօրգանիզմներին։ Ընդհանրապես, կա տվյալների պակասություն պրոբիոտիկների հետ համալրված բանաձևի երկարաժամկետ վերահսկման ազդեցությունների մասին։ Այդպիսի տվյալները առանձնակի նշանակություն կունենային, եթե պրոբիոտիկի վերահսկման դադարից հետո այդ ազդեցությունները պահպանվեին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bartlett JG. Antibiotic-associated diarrhea. N Engl J Med 2002;346։334–9.
  2. Betsi GI, Papadavid E, Falagas ME. Probiotics for the treatment or prevention of atopic dermatitis։ A review of the evidence from randomized controlled trials. Am J Clin Dermatol 2008;9։93–103.
  3. Hojsak I, Abdović S, Szajewska H, Milosević M, Krznarić Z, Kolacek S. Lactobacillus GG in the prevention of nosocomial gastrointestinal and respiratory tract infections. Pediatrics 2010;125։e1171–7.
  4. Huang JS, Bousvaros A, Lee JW, et al. Efficacy of probiotic use in acute diarrhea in children։ A meta-analysis. Dig Dis Sci 2002;47։2625–34.
  5. Johnston BC, Supina AL, Ospina M, Vohra S. Probiotics for the prevention of pediatric antibiotic-associated diarrhea. Cochrane Database Syst Rev 2007 Apr 18;(2)։CD004827.
  6. Kalliomaki M, Salminen S, Arvilommi H, Kero P, Koskinen P, Isolauri E. Probiotics in primary prevention of atopic disease։ A randomized placebo-controlled trial. Lancet 2001;357։1076–9.
  7. Kopp MV, Hennemuth I, Heinzmann A, Urbanek R. Randomized, double-blind, placebo-controlled trial of probiotics for primary prevention։ No clinical effects of Lactobacillus GG supplementation. Pediatrics 2008;121։e850–6.
  8. Lee J, Seto D, Bielory L. Meta-analysis of clinical trials of probiotics for prevention and treatment of pediatric atopic dermatitis. J Allergy Clin Immunol 2008;121։116–21.
  9. Mastretta E, Longo P, Laccisaglia A, Balbo L, Russo R. Lactobacillus GG and breast feeding in the prevention of rotavirus nosocomial infection. J Pediatr Gastr Nutr 2002;35։527–31.
  10. Szajewska H, Mrukowicz J. Probiotics in the treatment and prevention of acute infectious diarrhea in infants and children։ A systematic review of published randomized, double-blind, placebo controlled trials. J Pediatr Gastroenterol Nutr 2001;33։S17–25.
  11. Szajewska H, Ruszczynski M, Radzikowski A. Probiotics in the prevention of antibiotic-associated diarrhea in children։ A meta-analysis of randomized controlled trials. J Pediatr 2006;149։367–72.