Պրեքեսթուլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պրեկեստուլենից)
Պրեքեսթուլեն
Տեսակpromontory? և քարափ
Երկիր Նորվեգիա
Վարչատարածքային միավորՖորսան և Ստրանդ
Աշխարհագրական
տեղադրություն
Լյուսե-ֆյորդ
ԼեռնաշղթաՍկանդինավյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից604 մետր
58°59′10″ հս․ լ. 06°11′19″ ավ. ե.HGЯO
Պրեքեսթուլեն

Պրեքեսթուլեն (նորվ.՝ Preikestolen), անգլերեն կոչվում է նաև Preacher’s Pulpit (քարոզչի լսարան) կամ Pulpit Rock (ժայռ-լսարան), հսկայական ուղղաբերձ քարաժայռ Նորվեգիայի Ֆորսան կոմունայում։ Այն 604 մ բարձրությամբ վեր է խոյանում Լյուսե-ֆյորդի վրա` Կյերագ սարահարթի դիմաց։

Ժայռի բարձունքը 25×25 մ մակերեսով քառակուսի, գրեթե հարթ մակերևույթ է։ Ֆյորդի վրա կախված ժայռից հիասքանչ տեսարան է բացվում, ինչի շնորհիվ` այն Նորվեգիայի բնության կարևոր տեսարժան վայրերից մեկն է։ 2006 թվականին առավել տաք 4 ամիսների ընթացքում մոտ 95.000 մարդ է այցելել Պրեքեսթուլեն` կտրելով 8-կիլոմետրանոց ճանապարհ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաժայռը ձևավորվել է սառցադաշտային շրջանում` մոտ 10.000 տարի առաջ, երբ սառցադաշտի եզրերը հասել են ժայռի եզրերին։ Ջրերը սառել են լեռան մոտ` հետագայում մեծ ուղղանկյուն կտորներով բեկորներ տանելով։ Հենց դա էլ անկյունային ձևի պատճառն է։ Սարահարթի մոտ մինչ օրս գոյություն ունեն խոր ճաքեր, ինչի հետևանքով ժայռը կարող է փլուզվել։ Սակայն այդ վտանգը մոտ ապագայում չի սպառնում, և երկրաբանների կարծիքով այն ապահով է[1]։

Հասնելու հնարավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկները Պրեքեսթուլենի վրա

Պրեքեսթուլեն տանող ճանապարհն անցնում է լեռնային տարբեր լանդշաֆտների միջով։ Դեպի ժայռ վերելքը ավտոմոբիլային մոտակա կանգառից և Լեռնային զբոսաշրջության նորվեգական կազմակերպության կայանակետից, որոնք գտնվում են Ստավանգեր նավահանգստից մեկ ժամ հեռավորության վրա, հետդարձի հետ կարող է կազմել 3-4 ժամ[2]։

Պրեքեսթուլեն տանող ճանապարհը բարդ է, արահետը` տեղ-տեղ կտրուկ թեքվող։ Այն սկսվում է «Preikestolhytta Youth Hostel» -ի մոտից 270 մ բարձրության վրա և ավարտվում 604 մ բարձրության վրա։ Սովորաբար վերելքը կամում է 2 ժամ, սակայն առավել փորձառու ճանապարհորդները այն կարող են հաղթահարել 1 ժամում։ Չնայած այն բանին, որ բարձրության տարբերությունը կազմում է 330 մ և 3.8 կմ (1 կողմը), վերելքն ավելի դժվար ու երկար է, քանի որ արահետը բազմիցս բարձրանում և իջնում է ոլորաններում։ Ճանապարհը, ձգվելով տարբեր բարձրություններում, անցնում է բուսական տարբեր գոտիներով` սկսած անտառներից ներքևի հատվածում մինչև քարաքոսերն ու մամուռները վերին հատվածում։ Քարաժայռ կարելի է հասնել նաև Լյուսե-ֆյորդով, սակայն տարվա ցուրտ եղանակներին, երբ եղանակը խոնավ է, ամպերը կարող են խոչընդոտել ժայռից բացվող տեսարաններին։

Պրեքեսթուլեն ուղևորվել խորհուրդ չի տրվում ձմռանը և գարնանը, երբ ճանապարհին ձյուն ու սառույց է։ Ուղևորության լավագույն շրջանը ապրիլ-հոկտեմբեր ամիսներն են։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունները որոշել են անվտանգության նկատառումներով չտեղադրել արգելապատնեշներ` գտնելով, որ դրանք կարող են խաթարել բնական գեղեցկությունները։ Չնայած դրան` մահվան ելքով պատահարները քարաժայռին խիստ սակավ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան Պրեքեսթուլեն է այցելում մոտ 200.000 մարդ[3]։ Կա նաև մտավախություն, որ արգելապատնեշները կարող են վտանգավոր վարվելակերպ խթանել։ Դա նաև նորվեգական իշխանությունների գործելակերպն է, որոնք որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի համաձայն` իրենք չեն կարող այդ երկրում ողջ բնության մեջ արգելապատնեշներ անցկացնել։ Այս գաղափարը արդարացված է նորվեգական հասարակության կողմից, որը սովոր է «վտանգավոր բնությանը»։

Մինչև 2013 թվականը քարաժայռին չի եղել դժբախտ պատահարի և ոչ մի դեպք, սակայն գրանցվել են ինքնասպանություններ և ինքնասպանությունների փորձեր։ 2000 թվականին ավստրիացի մի կին և նորվեգացի տղամարդ միասին ինքնասպանություն են գործել` քարաժայռից ցած նետվելով[4]։ 2013 թվականին իսպանացի մի զբոսաշրջիկ կարող էր նախադեպը դառնալ դժբախտ պատահարի, սակայն այն կանխվել է. եղել են նշաններ, որ այն ևս նախապես ծրագրված ինքնասպանության փորձ կարող էր լինել, և ոչ թե դժբախտ պատահար[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mikalsen, Knut-Erik (17 July 2012). "Kan Preikestolen falle ned?" (in Norwegian). Aftenposten. Retrieved 23 July 2012
  2. Karlsen, Gard (May 2003). "Trip to Preikestolen (Pulpit Rock)". Retrieved 2008-08-18
  3. Knutsen, Håvard T.; Stenberg, Inger Johanne (9 October 2013). "– Vi har alltid fryktet at dette kunne skje" (in Norwegian). NRK. Retrieved 10 October 2013
  4. "Inngikk dødspakt". VG
  5. Aol travel. "Spanish tourist first to die at Norway's Pulpit Rock - AOL Travel UK". AOL Travel UK

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեքեսթուլեն» հոդվածին։