Պորտալ:Marvel Comics/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուղխ (անգլերեն` Wolverine), կոմիքսների հորինված սուպերհերոս, որը թողարկվել է Marvel Comics ընկերության կողմից։ Կուղխը ծնվել է Ջեյմս Հոուլեթ անունով և սովորաբար հայտնի է որպես Լոգան։ Կուղխը ուժեղ զգայարաններով և գերմարդկային ունակություններով մուտանտ է, ով ունի ապաքինող գործոն, որը նրան թույլ է տալիս արագ վերականգնել գրեթե ցանկացած վերք կամ հիվանդություն։ Ապաքինող գործոնը նաև դադարեցնում է նրա ծերացման գործընթացը` հնարավորություն տալով նրան ապրել նորմալ մարդկային կյանքով։ (մանրամասն...)