Պորտալ:Մայքլ Ջեքսոն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Blood on the Dance Floor: HIStory in the MixՄայքլ Ջեքսոնի ռեմիքս ալբոմ է: Այն կազմված է նախորդ՝ HIStory ալբոմի 8 երգերի ռեմիքսներից և 5 նոր երգերից: Մայքլը ակտիվ գործունեություն էր ծավալում նոր երգերի ստեղծման պրոցեսի մեջ, իսկ նախորդ ալբոմի երգերի աշխատանքները ստանձնելեր էր այլ մարդկանց: Նոր երգերում դիտարկվում են այնպիսի թեմաները, ինչպիսիք են թմրամոլությունը, կանայք և հիշողությոան կորուստը: Ալբոմը Ջեքսոնի ստանդարտներով զիճում էր այլ ալբոմներին, չնայած դրան այն ունեցավ ֆիլմ և 2 սինգլ՝ ("Blood on the Dance Floor" և "HIStory / Ghosts"), ինչպես նաև թողարկվեց 3 տեսահոլովակ: Այս ալբոմը արժանացել է տարբեր քննադատների բավականին տարբեր գնահատականների, սկսած այնպիսի քննադատներից, որոնց կարծիքով ալբոմի վոկալային մասը թույլ էր, մինչ այնպիսիններ, որոնք համարում են, որ ալբոմը բավականին հաջողված էր և նույնիսկ նմանացնում էին այն Մերլին Մենսոնի երգերին: 2010 թ-ի դրությամբ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 6 մլն. օրինակ, ինչը դարձնում է այս ալբոմը աշխարհում ամենաշատ վաճառվող ռեմիքս ալբոմը: Ամբողջ աշխարհում ավելի քան 11 մլն. օրինակ: (մանրամասն...)