Պորտալ:Մայքլ Ջեքսոն/Ընտրված ալբոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Dangerous» ը- Մայքլ Ջեքսոնի 8-րդ սոլո ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 1991 թվականի նոյեմբերի 26-ին «Epic» լեյբլի կողմից: Սա Ջեքսոնի 2-րդ ալբոմն է, որը դեբյուտացվել է Billboard Top 200 հիթ շքերթում առաջին հորիզոնականի ներքո, այն մնացել է այդ հորիզոնականում 4 շաբաթ շարունակ: Ալբոմը լավ է ընդունվել թե քննադատների և թե երկրպագուների կողմից: «Վտանգավոր»-ը Մայքլի 2-րդ ամենավաճառվող ալբոմն է «Thriller»-ից հետո: Ալբոմի ձայնագրման աշխատանքները սկսվել են Լոս Անաջելեսում, Ocean Way սոտւդիայում, 1990 թվականի հունիսին: Իսկզբանե ալբոմը թողարկվել էր մեծ տուփով և Մայքլի աչքերի նկարով: «Dangerous»-ը երկար սպասված ալբոմ էր, ինչպես ցույց տվեց Լոս Անջելեսի օդանավակայանի տերմինալից ալբոմի 30,000 օրինակի գողանալը: Ալբոմը ավելի մեծ թափով սկսեց վաճառվել 1993 թվականին, երբ Ջեքսոնը հանդես եկավ Super Bowl-ի ժամանակ և հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին: «Dangerous»-ը Billboard 200-ում մնաց 117 շաբաթ: 1991 թվականին Ջեքսոնը Sony Music ընկերության հետ կնքեց պայմանգիր ըստ որի հաջորդ 6 սոտուդիակոն ալբոմների թողարկմամբ ղբաղվելու էր «Սոնի» ընկերությունը, պայմանագիրը իր ուժը կորցրեց 2006 թվականին: 2010 թվականի դրությամբ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 32 մլն օրինակ: Ալբոմը արժանացել է մեկ Գրեմմիի «Best Engineered Album» նոմինացիայում և համարվում է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ «New jack swing» ոճում:

«Black Or White» սինգլի համահեղինակն է Բիլլ Բոթորելլը, այս երգը «Billie Jean»-ից հետո Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված երգն է: Սակայն դա չխանգարեց, որպեսզի ալբոմի մնացած բոլոր սինգլները ևս հասնեն բարձր հորիզոնականների: Ընդհանուր առմամբ ալբոմից թողարկվել է 9 սինգլ: Ալբոմի հաջողությունները հավասրավում էին «Black Or White», «Remember The Time», «In the closet», «Heal The World», «Who Is It», «Give In To Me» և «Will You Be There» սինգլների հաջողություններին:(Մանրամասն...)