Պորտալ:Խորվաթիա/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանյո Բուչարը խորվաթ գրող և սպորտի ժողովրդականացնող է։ Համարվում է խորվաթական սպորտի ու օլիմպիական շարժման հիմնադիր հայրը: Ֆրանյո Բուչարը ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 25-ին Զագրեբում։ Նրա հայրը եղել է սլովեն, մայրը՝ խորվաթ: Կրթություն է ստացել Զագրեբում, Վիեննայում և Ստոկհոլմում, որտեղ հետաքրքրվել է շվեդական մարմնամարզությամբ։

Ֆրանյո Բուչարի հիմնական մասնագիտությունը եղել է գրականության պատմության ուսումնասիրությունը. նա հեղինակել է այդ թեմային նվիրված մի քանի գրքեր։ Սակայն Ֆրանյո Բուչարը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես սպորտի ժողովրդականացմանը նպաստող անձ։ Խորվաթիա վերադառնալուց հետո նա հիմնադրել է մի շարք մարզական ակումբներ և նպաստել է Խորվաթիայում տարբեր մարզաձևերի զարգացմանը, ինչպիսիք են ֆուտբոլը, մարմնամարզությունը, դահուկավազքը, սուսերամարտը և այլն ավելին...