Պորտալ:Թենիս/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թենիսի հանդիպում

Թենիս, կորտ կոչվող խաղահրապարակում, գնդաթիի և գնդակի օգնությամբ անցկացվող մարզախաղ։ Խաղի մասնակիցները աշխատում են գնդաթիի մեկ հարվածով գնդակը ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Դեպի մրցակցի կիսադաշտը եկող գնդակը անհարժեշտ է վերադարձնել մրցակցին` թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև` չթողնելով, որ այն դիպչի գետնին։ Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ Սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ (մանրամասն...)